Ov Sirun Sirun歌词
Ով սիրու՜ն-սիրու՜ն, ինչու մոտեցար,
Սրտիս գաղտնիքը ինչու իմացար:
Մի անմեղ սիրով ես քեզ սիրեցի,
Բայց դու անիրավ դավաճանեցիր:
Ախ, եթե տեսնեմ օրերից մի օր,
Դու ման ես գալիս տխուր ու մոլոր:
Ընկեր կդառնամ ես քո վշտերին,
Մենակ չեմ թողնի իմ սիրած յարին:
Ընկեր կդառնամ ես քո վշտերին,
Մենակ չեմ թողնի իմ սիրած յարին: